Վարչապետ Փաշինյանը Քյոլնի համալսարանում է

Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է:

Վարչապետին համալսարանում դիմավորեց համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգի գլխավորությամբ:

Համալսարանի Սենատի սրահում համագործակցության հուշագիր ստորագրվեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև:

Քիչ անց Փաշինյանը կհանդիպի համալսարանի ուսանողների հետ, ելույթ կունենա, որից հետո ուսանողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել Հայաստանի ղեկավարին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ