Շանթ որդին` Շահեն Հարությունյանը աշխատանքի է անցել ԱԺ-ում

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում․

«Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ (Իմ Քայլը դաշինք)։

Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսած այդ տեղեկատվությունը համարեք հաստատված։»,- գրել է նա։

Posted by Shahen Harutyunyan on Wednesday, January 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ