«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հեղափոխության գործընթաց է սկսում։ Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ցանկանում է վարչապետ դառնալ, քանի որ այս կառավարությունը տեղից չի շարժվում։
Անի Զախարյանը իր ղեկավարությամբ սկսում է նոր քաղաքական գործընթաց, որի նպատակն է ձևավորել այլընտրանքային կառավարություն և առաջիկա ընտրություններում հանդես գալ այլընտրանքային կառավարության հենքի վրա ձևավորված ազգային դաշինքով:
Ասուլիսի ընթացքում կմանրամասնվի ազգային դաշինքի ձևավորման գլխավոր շարժառիթներն ու նպատակները, չափանիշներն ու սկզբունքները և վեկտորները: Ասուլիսից հետո լինելու է նաև հանրային քննարկում ժողովրդին հուզող բոլոր լուրջ հիմնախնդիրների վերաբերյալ
Մասնագիտությամբ կենսաքիմիկոս, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան եւ եզրահանգել, որ 26 տարեկանից հետո հայ աղջիկներին հակացուցված է կույս լինելը: