Սիցիլիա կղզում սկսվել է Էտնա հրաբխի ժայթքումը

Իտալական Սիցիլիա կղզում սկսվել է Էտնա հրաբխի ժայթքումը։ Բնական երևույթի տեսանյութը հրապարակել է Isabella Librando օգտատերը իր Twitter-ում:

Ինչպես նշում է ANSA գործակալությունը, ժայթքումն ուղեկցվում է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով:

Ակտիվության բարձրացում է գրանցվել Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի կողմից տեղական ժամանակով ժամը 16: 10-ից: Պարզվել է, որ ժայթքման պատճառ է դարձել հարավարևելյան խառնարանից մոտ երեք կիլոմետր խորության վրա ստորգետնյա ցնցումը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •