Տեսահոլովակի պրեմիերա․Ռաֆայել Երանոսյան՝ «Ճոճանակ»

Ռաֆայել Երանոսյանը ծնվել է 1981 թ. հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։ 2006 թվականին ավարտել է ”Հայֆիլմ” կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան:

Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։

Կամերային թատրոնի բեմում խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝ “Կաբարե”, “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”) “Կառավարական համերգ”, “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ” “Արմմագեդոն”, “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” , “Շատ love story” ,“Ի զե՛ն” , “Շատ love story”, “Ամնեզիա” “Ճերմակ արագիլներ”, “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում ՀԹԳՄ ամենամյա “Արտավազդ” մրցանակ ստացած “Սկոտչ և Վիսկի”, “Սիրո խոստովանություն” :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ