Mars-ը, Nestlé-ն և Hershey-ն կկանգնեն դատարանի առաջ երեխաների ստրկության մեղադրանքով

Շոկոլադի արտադրությամբ զբաղվող Nestlé, Cargill, Barry Callebaut, Mars, Olam, Hershey և Mondelēz խոշորագույն ընկերությունները կկանգնեն դատարանի առջև՝ երեխաներին ստրկության ենթարկելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Հաղորդվում է, որ ծնունդով Մալիից և նախկինում ստրկությամբ զբաղված 8 անձանց անունով հայցը ներկայացվել է Վաշինգտոնի դատարան International Rights Advocates իրավապաշտպան ընկերության կողմից:

Նշված 8 անձինք պնդում են, որ երեխա ժամանակ իրենց Կոտ դ’Իվուարի կակաոյի պլանտացիաներում որպես ստրուկ են օգտագործել:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •