Սննդաբանները նշել են, թե ինչ կլինի ամեն օր յոգուրտ ուտելու դեպքում

Սննդաբանները նշել են, թե ամեն օր յոգուրտ ուտելու դեպքում ինչ է տեղի ունենում: Այդ մասին նշված է Eat This, Not That! Կայքում:

Սննդաբան Մորգին Քլերը նշել է, որ այն նպաստում է քաշի կորստին, քանի որ այն պարունակում է օգտակար մանրէներ, որոնք օգնում են վերահսկել քաշը և բարելավել աղիքի աշխատանքը: Նա նաև ավելացրեց, որ յոգուրտը լավ նախուտեստ է սննդակարգ պահողների համար:

Բժիշկ Էմբեր Օ’Բրայանն ընդգծել է, որ յոգուրտը կալցիումի հիանալի աղբյուր է, որն անհրաժեշտ է առողջ ոսկրերի, ատամների և եղունգների համար: Նա հատկապես այն խորհուրդ է տալիս նրանց, ովքեր տառապում են օստեոպորոզով: Սննդաբան Հիբա Բաթուլն ասել է, որ նախաճաշին յոգուրտը լավացնում է տրամադրությունը, իսկ սննդաբան Մեգան Բերդը այն համարում է իմունիտետն ամրապնդող ուտելիք։

Այնուամենայնիվ, յոգուրտներն ունեն նաև թերություններ: Չնայած այն նպաստում է աղիքի լավ գործառույթին, այն կարող է վնասել ստամոքսը:

Սննդաբան Էմի Լին նշել է, որ խանութից գնված յոգուրտները, հատկապես տարբեր համերով, պարունակում են չափազանց շատ շաքար, ինչը կարող է բացասաբար ազդել մաշկի, կազմվածքի և ընդհանուր առողջության վրա: Նա խորհուրդ է տվել դասական յոգուրտ գնել և դրա մեջ միրգ ավելացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ