Բլոգնյուզի գլխավոր խմբագրին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության

Կոնստանտին Տեր-Նակալյանին, որը Բլոգնյուզ լրատվական կայքի ղեկավարն է, ԱԱԾ քննչական դեպարտամենտը հրավիրել է հարցաքննության, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Տեր-Նակալյանը:

Նա գրել է. «Մենք ապրում ենք Նոր Հայաստանում…

… որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի…

… որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում…

… որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում…

… որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով…

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ