2019-ին ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն կիսով չափ կրճատվել է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պարգևավճարների թեմայով «Իմ քայլը» խմբակցությունում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ տեղի ունեցած քննարկմանը և նշեց, որ դա աննախադեպ է։

Անդրադառնալով պարգևավճարների թեմայով նախկին իշխանությունների հետ համեմատություններ անցկացնելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չգիտեմ, թե նախկինում կար մարզպետ, ում համար 400-600 հազար դրամ աշխատավարձը կարևոր էր, թե՝ ոչ, բայց այսօր մարզպետների 90 և ավելի տոկոսի համար այդ աշխատավարձը կարևոր է»:

Վարչապետը նշեց, որ 2019 թվականի համար ՊԵԿ պարգևավճարների ֆոնդն ուղիղ կիսով չափ կրճատվել է, փոխարենն իրենք այլ բան են արել:

«Ամբողջ պետական կառավարման համակարգի համար բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել, և հույս ունեմ, որ այս պրոցեսը մինչև վերջին անկյունը կբացվի, կիմանանք, թե ով ինչ է ստացել, և կունենանք քննարկում, թե ինչպես ենք վարվում»,- նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ