Բրիտանացի հնագետները կարծում են, որ Սթոունհենջի մեգալիթները եղել են մեկ այլ ՝ ավելի հին հուշարձանի մաս: Ըստ Antiquity պարբերականի՝ այդ հուշարձանը եղել է Վաուն-Մաուն հնագիտական համալիրը, որը կանգեցվել է մոտ 5 հազար տարի առաջ:
Համալիրից պահպանվել ու մեզ է հասել միայն 4 մեգալիթ: Ըստ դրանց տեղակայման վայրի, հուշարձանի մասերից հողի մեջ առկա անցքերի՝ գիտնականները եզրակացրել են, որ Վաուն- Մաունի տրամագիծը մոտավորապես 110 մետր էր ՝ գրեթե նույնքան, որքան Սթոունհենջինը:
Եվս մեկ փաստարկ՝ հօգուտ բրիտանացի հնագետների․ Սթոունհենջի մեգալիթներից մի քանիսը նույն ապարից են, ինչ Վաուն Մաունի պահպանված բեկորները: