Պրեմիերա․Սիրուշո եւ Ալեքսանդր Ռիբակ՝ «Stay»

Երգչուհի Սիրուշոն եւ «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը հանդես են եկել զուգերգով։ Արտիստների համատեղ աշխատանքը կոչվում է «Stay»։Ի դեպ, Սիրուշոն «Եվրատեսիլին» մասնակցել է 2008 թ-ին. երգչուհին Հայաստանը ներկայացրել է «Քելե-քելե» երգով` զբաղեցնելով մրցույթի 4-րդ հորիզոնականը, ինչը մինչ օր «Եվրատեսիլում» Հայաստանի գրանցած լավագույն արդյունքն է:

Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»-ում ներկայացրել է Նորվեգիան: Ծագումով բելառուսցի երգչին հաղթանակ է բերել «Fairytale» երգը: Ռիբակը մասնակցել է նաեւ 2018 թ․-ի «Եվրատեսիլին», սակայն երգչին հաղթանակն այդ տարի չի ժպտացել. նրա «That’s How You Write a Song» երգը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ