«Լուսամուտը դրիմ». լրագրողները վարչապետին հիշեցրին Պետոյի պատմությունը

Այսօր նախագահի նստավայրում կառավարության անդամների երդման արարողությունն էր: Արարողությունից հետո Aravot.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե ինչպես էր նա Հովիկ Աբրահամյանի կառավարությանը քննադատում՝ պատմելով «Կարգին հաղորդման» մանրապատումը, որ «երբ հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը 1 ամիս հետո գալիս մտնում է տուն եւ արձանագրում է, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, որեւէ բան չի արել:

Հաշիվ է պահանջում, ասում է՝ ի՞նչ ես արել էս մի ամսվա ընթացքում, բան չե՞ս արել, Պետոն ասում ա՝ բա, շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ: Ասում ա՝ հետո՞, հասկացանք, ասում ա՝ է լուսամուտը դրիմ: Ասում ա՝ լավ, հասկացանք, հետո՞: Ասում ա՝ լուսամուտը դրիմ, դնելու ընթացքում վերեւից գյաջ-մյաջ էր թափվել պադագոլնիկին, էտի սիրուն հավքիմ, մաքրիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ, հիմա նայում ես՝ վա՜խ»:

Սա հիշեցնելով՝ հարցրեցինք՝ հիմա 8-9 ամիս է անցել, ձեր կառավարությունը ի՞նչ է արել, պատուհանը «դրի՞ք, հիմնանորոգումն արի՞ք»՝ Փաշինյանը պատասխանեց՝ հեռախոսի մեջ ունեմ գրած ու սկսեց կարդալ. «Վերջին բանը, որ արել ենք, հիմա ես ձեզ ասեմ:

Վերջին երեք բանը՝ չարորակ ուռուցքները ՀՀ-ում կվիրահատվեն անվճար, կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների թիվը ու կշարունակվի կրճատվել եւ վերջինը գաղտնիք է, չեմ կարող ասել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ