Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է

«Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ հակառակ տարածվող լուրերի, վերջինս մասնակցություն չի ունեցել միջադեպին:

«1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը:

Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»,-գրել է Տոնոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ