ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նկարահանվել է Հրաչյա Սաֆարյանի տեսահոլովակում: Այն կոչվում է «Իրավապահ զինվոր»:
Վալերիյ Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով:
Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:
Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը գրել են Մարինե Գյուլումյանն ու Հարություն Հարությունյանը: