«Կառավարությանն ասող կա, ես եմ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ նախկին մարզպետների համար նրանց աշխատավարձերը կարևո՞ր էին, թե՞ ոչ, բայց Հայաստանի գործող մարզպետների 90 տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են։ Այս մասին վարչապետ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա առանձին անդրադարձավ նաև ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներին։

«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է, ուղիղ կիսով չափ, արդեն 2019 թվականի բյուջեում։

Բայց մենք փոխարենը այլ բան ենք արել։ Մենք ամբողջ պետական կառավարման համակարգի համար… Օրինակ՝ կային գերատեսչություններ, որոնք ունեն պարգևավճարի ֆոնդ, կային գերատեսչություններ, որոնք չունեն պարգևավճարի ֆոնդ… Մենք հիմա բոլոր գերատեսչությունների համար հավասար 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ հույս ունի, որ մինչև վերջ բացվելու է թեման ու հայտնի է դառնալու, թե ով երբ ու որքան պարգևավճար է ստացել, ու ինչ է լինելու 2019 թվականին։

«Մենք հիմա ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ 120 հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը… Պիտի իրեն ասենք՝ դու շարունակի պայքարել, այսինքն՝ իրենից պահանջները պետք է ավելացնե՞նք միայն, թե՞ պահանջի հետ պետք է նաև որոշակի վարձատրման չափ ավելացնենք»,- ասում է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ