«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կմտնեն ԱԺ վերահսկողության տակ». Նիկոլ Փաշինյան

Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությունից հանվելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում։ Նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, կուսակցականացվելու է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքերով՝ այսօրվա կարգավորումների պայմաններում որոշակիորեն պահպանվում է ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերի կայունությունը, և այնտեղ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված ու հանգիստ, որ կայունությունն ու երկրի անվտանգությունը չխաթարվի։

«Նախարարի դեպքում նշանակում է՝ հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար։ Այս (գործող – խմբ) պարագայում կան որոշակի չափանիշներ՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյա պետք է լինի, ոստիկանությունում աշխատած և այլն, այսինքն՝ սա որոշակի բալանսավորված մոտեցման է բերում»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ