«Մենք չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը». Նիկոլ Փաշինյան

Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», — ասաց նա:

Դիտարկմանն՝ անդրադարձել են արդյոք Արցախի հարցին, Փաշինյանն ասաց. «Չեմ կարող ասել»:

Հարցին՝ կա՞ նախաձեռնություն սկսել բանակցությունները, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում.

«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք», — ասաց նա:

Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ