«Հանուն հայրենիքի հզորացման». ՀՀ կառավարության անդամները երդվեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ