«Հլը բաց թուղթդ…». Ինչպես են ընդդիմության հանրահավաքին մարդկանց ցուցակագրում

Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած երեկվա հանրահավաքից:

Տեսանյութում հստակ երևում է, որ ինչ-որ անձինք ցուցակները ձեռքները հետևում են ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին, իսկ երբ նրանց մոտենում են և փորձում են պարզել, ե ինչ ցուցակներ են դրանք, վերջիններս ծածկում են իրենց դեմքը՝ փորձելով ամեն կերպ խուսափել նկարահանումից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Ազատության հրապարակում  հրավիրված ընդդիմության հանրահավաքը բազմամարդ կազմակերպելու հարցում մեծ վարչական և տնտեսական լծակներ են գործադրվում:

Մասնավորապես՝ նախկին իշխանության հետ ասոցացվող որոշ գործարարներ իրենց աշխատակիցներին պարտադրել են ոչ միայն իրենց, այլ նաև ընտանիքի անդամների ներկայությունը:

Նախկինները  լծվել են իրենց հին գործին, նրանց պատկանող տարբեր ընկերություններում ՝ Զանգեզուրի կոմբինատ, Ձերժավա և այլն, աշխատողներին ստիպում են մասնակցել այսօրվա հավաքին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ