Աշոտ Ղազարյանը՝ Յուրի Վարդանյանի մասին

Վաղ առավոտից Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մարդաշատ է. քաղաքացիները հրաժեշտ են տալիս ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մտավորականներ և ընկերներ:

Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ