ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեսբուքյան էջում գրել է
Թեթև տարակուսում եմ, թե ինչ պետք է ինձ թույլ չտա դաշնակցական Գեղամ Մանուկյան-ը և ինչպես պետք է թույլ չտա:
Նախ՝ ես ոչ մի կոնկրետ առաջարկ դեռ չեմ արել, միայն այն, որ օրհներգի հարցով լայն քննարկում է պետք: Դու այս քո ելույթով ակամայից ինձ օգնեցիր՝ արագացնելով այդ քննարկումը, ինչի համար շնորհակալ եմ:
Երկրորդը, ընկեր, դուրս արի անցյալի տրամաբանությունով գործելուց, դու կարող ես ինձ հետ քննարկել, վիճել, ընդդիմանալ, ես կարող եմ քեզ հետ համաձայնել նույնիսկ, բայց ոչ դու, ոչ այն կառույցը, որին դու ակնարկում ես, չեն կարող ինձ թույլ տալ կամ չտալ, ինձ թույլ է տալիս կամ արգելում է ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և որոշումը նույնպես կայացնելու է ժողովուրդը, ում ես գլուխս կախ կենթարկվեմ, եթե իմ առաջարկը չընդունվի:
Դեռ այսքանը
Հ.Գ. Ու ամոթ է համացանցում սեռական բնույթի հայհոյանքների մի արա, չի սազում:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ՀՀ օրհներգը փոխելու առաջարկին, հայտարարել էր.
«Անցնող 100 տարվա ընթացքում հայոց պետականության հայդատի համար նահատակված հազարավորներ, մենք թույլ չենք տա ձևախեղել, ամեն մեկիդ ճաշակով խորհրդանիշ փոխել, այսօր նորից գլուխ են բարձրացրել նոր երիտասարդներ արդեն, որոնց ճաշակին չի համապատասխանում «Մեր հայրենիքը»։
2006-7 թվականներին էլ էն ժամանակվա իշխանության ճաշակին չէր համապատասխանում «Մեր հայրենիքը», կռիվ տվեցինք այն ժամանակ, հիմա էլ կռիվ կտանք, որովհետև «Մեր հայրենիքը» այն «Մեր հայրենիքն» է, որը կատարվում է, երբ Արամ Մանուկյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանությունը, այն «Մեր հայրենիքն» է, որ կատարվում էր մայիսի 28-ին»։