Թուրքիան ծրագրում է 2023-ին տիեզերական ապարատը Լուսին ուղարկել

Թուրքիան ծրագրում է մինչև 2023 թվականը տիեզերք արձակել հրթիռ, որը կհասնի Լուսին։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը։

Նրա խոսքով ՝ Լուսնի վրա վայրէջքը պետք է իրականացվի հանրապետության 100-ամյակին, որը նշվելու է 2023 թվականի վերջին։

«Ես հավատում եմ, որ թուրք ինժեներները առաքելությունը կիրականացնեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Բացի այդ, Էրդողանը հայտնել է, որ Անկարան մտադիր է միջազգային մասնակցությամբ տիեզերակայան ստեղծել, որպեսզի հանրապետությունը «տիեզերք մուտք ունենա»:

2018 թվականի մայիսի վերջին ադրբեջանական Trend գործակալությունը, հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին, հայտնել էր, որ Թուրքիան 2023 թվականից հետո մտադիր է գործարկել տիեզերագնացների պատրաստման սեփական ծրագիրը: Այդ նախագծի իրականացման համար Անկարան մտադիր է ծախսել մոտ 6 մլրդ դոլար։ Օրենսդրական բազան դրա համար պատրաստվել էր դեռ 2016 թվականի աշնանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ