Քոչարյանն անգամ 1998 ու 2003 թավկանի նախագահական ընտրութուններում չի կարողացել հաղթել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մի բան հիշեցնեմ, որ հանկարծ ոմանք իսկապես չմոռանան․

Ռոբերտ Քոչարյանը, ունենալով Հայաստանի բոլոր ուժային նախարարությունները, ամբողջ ադմինիստրատիվ համակարգը, առանց «հոկտեմբերի 27-«-ի գործի բեռի անգամ 1998թ․ ընտրություններում չի կարողացել հաղթել ընտրություններում, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ու առանց մարտի 1-ի էլ կրկին նույն բոլոր կառույցներն ունենալով 2003թ․ նախագահական ընտրություններում չի կարողացել ընտրվել, ինչ մնաց հիմա առանց այդ ամենի ընտրվի․․․

Ինչ մնաց այդքան բեռով ու Արցախյան խնդրի հետ կապված մեղադրանքներով ընդունելի դառնա Հայաստանի հասարակության համար․․․ Թե բա՝ Իմ քայլը դրա վախից (որ Քոչարյանը կհաղթի) հրաժարվեցին ընտրություններից․․

Ամեն ինչ շատ պարզ է՝ Իմ քայլը ուղղակի գիտակցում է, որ այդպիսի բացարձակ մեծամասնություն ու այդքան շատ՝ 88 պատգամավոր չեն ունենա․․․ Այդպես էլ չիմացան, թե մեր հասարակությունն ինչ է մտածում ու ինչու․․․ Մեկ մեկ գոնե զրուցեք մարդկանց հետ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ