Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնшբшրության համար

Դեկտեմբերին դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրանք էր առաջադրվել բռնшբшրության համար, հաղորդում է AFP-ը՝ վկայակոչելով դատարանի աղբյուրները:

Երիտասարդ դերասանուհին Դեպարդիեին մեղադրել է երկու բռնшբшրությունների և սեռшկան ոտնձգությունների մեջ, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել դերասանի Փարիզի առանձնատանը: 2019-ի ամռանը դատախազը գործի իննամսյա քննությունից հետո դադարեցրել էր այն, բայց կինը վիճարկել է այս որոշումը, և քննությունը վերսկսվել է:

Դերասանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, նա մնում է ազատ ՝ առանց սահմանափակումների։

Դեպարդիեի փաստաբան Էրվե Թեմիմեն հայտնել է, որ դերասանը հերքում է մեղադրանքը և «ափսոսանք է հայտնում այս տեղեկատվության հրապարակման կապակցությամբ»:

Դեպարդյեն ռուսական անձնագիր է ստացել 2013 թ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ