«Հանգիստ նստեք տեղներդ». Ինչպես է սևամորթ տղան նմանակում վարչապետ Փաշինյանին

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում «բոլորին լրջանալ», իսկ թալաչիներին «պատմության աղբանոցը» շպրտել։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուք էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, երբ վերջինս քարոզարշավի շրջանակում համեմատության եզրեր է գտել Արցախյան պատերազմի հաղթանակի եւ թավշյա հեղափոխության միջեւ։

«Չեմ հասկանում ոմանց ոգեւորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ, իհարկե Սասուն Միքայելյանն ինքն էլ զգաց, որ ոչ այնքան ճշգրիտ, հաջող ձեւակերպում է արել, բայց հետո ուղղեց իրեն՝ ասելով, որ նկատի ուներ հետեւյալը՝ ապրիլյան հեղափոխությունը շատ կարեւոր է Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, ինչո՞ւ են ոմանք ոգեւորվել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ՝ Սասուն Միքայելյանի խոսքերը քննադատել են ավելի շատ այն գործիչները, որոնք նախկինում թալանել են բանակը։ Փաշինյանը տեղեկացրեց՝ քրեական գործեր կան հարուցված, պարզապես դեռ չի ուզում փակագծեր բացել։

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ սևամորթ տղամարդը նմանակում է Նիկոլ Փաշիյանին՝ կրկնելով նրա «Հանգիստ նստեք տեղներդ» արտահայտությունը:

Ինչ հավեսա խոսում

Posted by Թամաշա on Sunday, January 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ