ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որպեսզի Արցախը վերադարձնեն Հայաստանին». ռուսաստանահայ գեղասահորդուհին իր ելույթը նվիրել է պատմական հայրենիքին

Ռուսաստանի առաջնությանը մասնակցած ռուսաստանցի ծագումով հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին: Այս մասին գրում է sport-express.ru կայքը:

Պատանիների Ռուսաստանի առաջնությունում Ադելիան սահել է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:

«Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է գեղասահորդուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ