«Սպասվում է շատ տաք փետրվար». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»։

Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 29-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ