«Հույս ունեմ, որ տարեվերջին գազի գնի նվազում կլինի»․ Նիկոլ Փաշինյան

«ԵվրԱզԷՍ»-ի տարածքում ռուսական գազի գինը անչափ զգայուն հարց է: ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կարեւոր է այն պայմանավորվածությունը, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվելու. «Մենք քննարկումները կշարունակենք այս տարվա ընթացքում, որ գազի գնի հարցում համաձայնության հասնենք»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանը նշել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կլինի գների նվազում»:

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը  հազար խոր.մետրի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար:

Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК»

/// Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК».

Posted by Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն on Tuesday, January 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ