«Քոչայանի գործը ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլնի, խոսել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով կալանավորման մասին:

Լրագրողի հարցին, թե արդյոք արժեր վերաակտիվացնել 10 տարվա վաղեմության քրեական գործը, վարչապետը պատասխանել է. «Կներեք, իհարկե, ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց այժմ, օրինակ, բազմաթիվ երկրներում, և եթե չեմ սխալվում՝ անգամ Ռուսաստանում, քննվում են քրեական գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ:

Այսինքն՝ երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է, կարծում եմ, որ պետք չէ դնել ինչ-որ սահմանափակումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քրեական օրենսգրքով քրեական գործի համար սահմանված է հստակ վաղեմության ժամկետ, որը մարտիմեկյան դեպքերի հետ կապված գործի դեպքում սպառված չէ:

«Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ, որովհետև, գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ», — նշել է ՀՀ վարչապետը:

Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК»

/// Эксклюзивное интервью премьер-министра Армении Никола Пашиняна телеканалу «РБК».

Posted by Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն on Tuesday, January 29, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ