Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն. նոր կադրեր դեպքի վայրից

Ոստիկանությունը «VTB» բանկի մասնաճյուղի վրա կատարված հարձակման մասին հաղորդագրություն է հրապարակել.

«Հունվարի 29-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն», -ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ