Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղում:
Մեր տեղեկություններով, մի տղամարդ կացնով մտել է բանկ: Ոստիկանությունից հայտնեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են քաղաքացուն և բերման ենթարկել ոստիկանության բաժին։
Հարձակվողը մեկ հոգի է եղել, վերջինս անմիջապես չեզոքացվել է: Այժմ նա ոստիկանության բաժնում է: Բանկը թալանել փորձող անձի գործողություններից որևէ մեկը չի տուժել: Այժմ բանկի տարածքը շրջապատել են ոստիկանները, բանկի աշխատանքը դադարեցված է:
Հիշեցնենք, որ այս բանկի վրա հարձակման փորձ էր արվել նաև 2009-ին, երբ հանցագործները հափշտակել էին շուրջ 5 միլիոն դրամ: