ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովում հիմա ընդդիմություն չկա՝ շեշտելով, որ ամենևին չի ցանկանում ստվեր գցել ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ ԼՀԿ-ի վրա։
Արցախյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական կապիտալը, որ ներկայիս իշխանությունը ժառանգել էր նախորդ իշխանություններից, խայտառականորեն մսխվեց՝ պնդում է Շարմազանովը։ Ըստ նրա՝ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը վերելակում ընկել է Ալիևի թակարդը։
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀԿ անելիքները, այն, թե երբ ակտիվ քաղաքականություն կվերադառնա Սերժ Սարգսյանը: