«Մարտի 1-ի պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է` իր աջակիցներով». Շարմազանով

Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ թե հեղափոխություն է եղել, այլ իշխանազավթում։ Նա նկատեց, որ իշխանության գալուց առաջ ներկայիս իշխանության անդամները խոսում էին թոշակների բարձրացումից, կարմիր գծերի ու տեսախցիկների հեռացումից:

Էդուարդ Շարմազանովն այսօր իշխանությունների հետ խոսեց ներկայիս իշխանությունների գործելաոճից և ներկայացրեց իր դիտարկումները:

«Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել, բոլոր ցուցանիշներով Փաշինյանի իշխանության այս ինն ամիսների արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին»,- հայտարարեց Շարմազանովը։

Նրա պնդմամբ՝ բոլոր ոլորտներում անկում կա։ Ըստ Շարմազանովի՝ մտահոգիչ էր, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործ հարուցվեց:  Շարմազանովը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ նախկին իշխանությունները «վիզը ծուռ» արտաքին քաղաքականություն էին վարում, հիմա հպարտ քաղաքականությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ում  կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ