«2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, շոշափելի ներդրումներ են արվում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ի ֆեյսբուքյան էջում որ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Այս ցուցանիշի իմաստն այն է, որ Հայաստան են ներկրվել ապրանքներ, որոնք անհրաժեշտ են արտադրության կազմակերպման համար:

2018 թվականին ունեցել ենք տպավորիչ աճ, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում:»

Ըստ b4b.am կայքի  կապիտալ ապրանքների ներկրումը 2018թ. հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել է:

2018 թվականի հունվար-սեպտեմբերին, ըստ լայն տնտեսական դասակարգման (BEC), Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ (արտադրության կազմակերպման համար օգտագործվող սարքավորումներ և տեխնիկա)։  2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2018թ. երրորդ եռամսյակի վճարային հաշվեկշռից, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։

Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով։

Նկատենք, որ հունվար-սեպտեմբերին կապիտալ ապրանքների ներկրման աճն ամենաբարձրն է՝  մնացած ապրանքախմբերի համեմատ։

Արդյունքում, կապիտալ ապրանքների կշիռը ներմուծման կառուցվածքում աճել է 4.4 տոկոսային կետով և 2018 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել 19.2%, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է վերջին տարիների կտրվածքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ