«Ես կարծում էի Նիկոլը ծննդյանս օրը նվեր կանի». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը դեմ է ընտրությունները բոյկոտելու մոտեցումներին։

«Այսօր Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք, բայց մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր հայրենիքը ծառացած է բազմաթիվ արտաքին և անվտանգային մարտահրավերների առջև։

Գիտակցելով այդ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել։ Դա ազնիվ չի լինի։ Մենք չեն կարող կրավորական կեցվածք ընդունել ու ասել. դե ինչ ուզում ա թող լինի, թող Փաշինյանը գնա տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է», — ասաց նա։

Է.Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն շատ լավ գիտակցում է այդ մարտահրավերները և դրա համար գնում  է ընտրության, որպեսզի հետ պահի հայրենիքը ճակատագրական սխալներից։

«Ձեռքեր լվանալ, մարտահրավերներից փախնել և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ դա մերը չէ», — ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ