Գյալմառոբի այս անձնվեր պաշտպանը մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ …

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ասա ինձ, Զիգմունդ, ինչպե՞ս են մարդիկ հասկանում, թե երբ է գիրք գրելու ժամանակը …

Հիացեք. Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան. «…Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չէ, …, բանակը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսել ե՞ք էն ժամանակ, որ կրակում էին … (2008 մարտի 1-ի մասին է խոսքը,-Լ.Բ.)»:

Գյալմառոբի այս անձնվեր պաշտպանը մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ զորք է բերվել ցուցարների վրա, այն ցուցարարների վրա, որոնք բողոքում էին ընտրակեղծիքների դեմ եւ բանակը ներքաղաքական կյանքում ներքաշելը հակասահմանադրական էր: Ասում են, որ Վիտալի Բալասանյանը լավ զինվորական է: Հավանաբար: Բայց զարմանալի է, որ այդ որակը ուղիղ կապ չունի տրամաբանական սիլլոգիզմների դաշտի հետ կամ փաստերին անտեղյակ լինելու, կամ տեղյակ լինելու եւ դիտավորյալ անտեղյակ ձեւանալու հետ: Այսօրինակ մանիպուլյատիվ մեկնաբանություններով գյալմառոբին պաշտպանության փորձը որեւէ իրական պաշտպանություն չի ապահովում, այլ հակառակը՝ վարկաբեկում է պաշտպանել փորձողին:

Կարելի էր չանդրադառնալ այս հարցազրույցում հնչած՝ անտեղյակություն խորհրդանշող մտքերին, եթե կասկած չունենայի, որ որոշ շրջանակներում, մանավանդ, արցախյան տիրույթում մի դառը կսկիծ է պատել ոմանց, հատկապես ներկա եւ նախկին պաշտոնյաներին, թե բա իրենց ավագն ու ավտարիտետը անարդար է մեղադրվում, ու մեղադրողները, այդ թվում՝ շատ լայն հանրությունը «փիս ափսոսալու են»: Տեսնես ինչերն է պակասել, ինչից են զրկվել, կամ զրկվում, կամ ինչ են կարծում՝ ինչից են զրկվելու, որ հիմա կսկծում են այդպես անխնա, եւ այլեւս վիշտը կոծկել անկարող են: Համարյա կասկած չունեմ, որ Վ.Բալասանյանն ու հարակից մի խումբ տանջվողներ, մանավանդ՝ առայժմ ծպտյալ, թե հնար ունենային, անհապաղ ռեստավրացիա կանեին գյալմառոբական կարգերը եւ բարքերը: ՈՒզում եմ ասել՝ ձեւ չկա, ուժերդ չի պատի, շարունակեք մղկտալ, մեր մղկտոցներից ինչ-որ բան կհասկանաք գուցե:

Մարդը գլխի չի ընկել, որ էսօր խմելու օր է, ոչ թե բռնապետության վերականգնման ենթագիտակցական մուրազները բացահայտելու օր: Ինչ էի ասում, ժամանակն է Արցախը միացնել Հայաստանին, 2-3 մարզ դարձնել, եւ Բալասանյանին առաջարկել՝ մի գիրք էլ ինքը գրի: Թե բա՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Էս գիտելիքներով ու տրամաբանությա՞մբ: Վրանում քնած ցուցարար ծեծելն ու գնդակահարելն է՞ երկրի անվտանգության հայեցակարգի առանցք, թե՞ ծակ շալվարատիրոջից միլիարդատեր դառնալու նուրբ արվեստը, որին այդպես տհաս մնացինք:

Ձեր՝ Գյումրու Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Լեւոն Բարսեղյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ