Սեյրան Օհանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին

Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում:

«2008 թվականի հետընտրական մարտիմեկյան այդ ողբերգությունը մեր բոլորիս ցավն է, դրա հանգուցալուծումը մենք պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, դատաիրավական համակարգը, եւ նաեւ փաստաբանական մի մեծ խումբ հիմա զբաղվում են դրանով։

Պետք է  համբերությամբ լցվենք եւ գործը տանենք մինչեւ վերջ։

Ինձ վերաբերում է կոնկրետ ինձ եւ բանակին, ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, ես նշել եմ, որ այն ապօրինի է, որովհետեւ կան շատ հանգամանքներ, որոնք կարող եմ ես հետագայում պարզաբանել եւ նաեւ պարզաբանել եմ, նույն 0038 հրամանի վերաբերյալ, որ ներգերատեսչական հրաման է, եւ բանակը հետընտրական այդ գործընթացներին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից՝ պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո։

Մարտի 2-ի առավոտյան ես ինքս հայտարարել եմ, որ մտցված է արտակարգ դրություն, պահանջները այդպիսին են, զինված ուժերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարեւոր տարրերի, հույժ կարեւոր օբյեկտների պաշտպանությանը եւ այն իրականացվել է օրենք հանդիսացող կայազորային եւ պահակային ծառայության կանոնագրքի համաձայն, եւ ասել եմ՝ եթե խախտումներ լինեն, օրենսդրական մոտեցումներ պետք է լինեն։ Մենք չպետք է թողնեինք, որ այդ օբյեկտները որեւէ  վնաս կրեին»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ բանակը արտակարգ դրություն մտցնելուց հետո է խնդիր կատարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ