Նորածինը կարող է մորից կորոնավիրուսի դեմ ժամանակավոր պաշտպանություն ստանալ, եթե նրա մոտ հակամարմինների հայտնվելու պահից մինչեւ ծննդաբերություն բավականաչափ ժամանակ է անցել: Սա հաստատվել է հետազոտությամբ, որը հրապարակվել է JAMA Pediatrics. Ամսագրում:
Նոր հետազոտությանը մասնակցել են 1714 հղիներ, որոնք ունեցել են COVID-19-ով հիվանդի հետ շփում կամ այդ հիվանդության ախտանիշներ: Գիտնականները սկզբում ստուգել են՝ այս մասնակիցների մոտ արդյոք կա՞ն հակամարմիններ՝ G կամ М իմունոգլոբուլիններ կորոնավիրուսի սեպաձեւ սպիտակուցի դեմ: Նրանք 83 կնոջ մոտ հայտնաբերել են հակամարմինների գոնե մեկ տեսակ: Նրանցից 50-ը COVID-19-ը տարել է առանց ախտանիշների:
Պորտալարի արյան մեջ, որից անալիզ է վերցվել ծննդաբերության ժամանակ, հակամարմիններ են եղել հետազոտության 72 մասնակիցների մոտ: Ընդ որում՝ 11 երեխաների արյան մեջ հակամարմիններ չեն հայտնաբերվել: Գիտնականների խոսքով՝ հակամարմինների ցածր մակարդակով կանանց երեխաները հազվադեպ են ստացել այդպիսի հակամարմիններ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ նորածինները, հավանաբար, կարող են մորից կորոնավիրուսի դեմ ժամանակավոր պաշտպանություն ստանալ, ընդ որում՝ հակամարմինների փոխանցման հավանականությունը կապված չէ կանանց տարած ինֆեկցիայի ծանրությունից: Պորտալարի արյան մեջ հակամարմիններ են եղել բոլոր կանանց դեպքում, որոնց մոտ հիվանդությունը սկսվել է ծննդաբերությունից ոչ պակաս, քան 17 օր առաջ: Ժամկետից շուտ ծնված երեխաներին հակամարմինները հաջողությամբ են փոխանցվել: