«Ամոթ է…»․ Վիտալի Բալասանյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

Վիտալի Բալասանյանը կարծում է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումը ծիծաղելի է:

«Հոդվածը մի քիչ ծիծաղելի է: Ոնց եք պատկերացնում այսօր Նիկոլ Փաշինյանը տապալի սահմանադրական կարգը, որ նորից մնա վարչապետ: Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանություն չի: Իշխանությունում գտնվող մարդը ինչու պետք է տապալի սահմանադրական կարգը», նշել է Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով, բանակը չի ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Նրա խոսքով, 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որը ցանկացած երկրում կգնան այդ քայլին: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, ասել է նա:

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդմանը, որ մարտի 1-ին զինծառայող էր սպանվել արտակարգ դրություն մտցնելու համար, Բալասանյանն ասել է, որ ամոթ է, չի կարելի այդպիսի բան ասել: «Նրանք, ովքեր նման բան են ասում, կարճ ժամանակ անց վատ վիճակի մեջ են ընկնելու»,  ասել է նա:

տեսանյութը՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ