Ֆրանսիայում աքաղաղների ձայնն ու գոմաղբի հոտը ճանաչվել են ժառանգություն

Ֆրանսիայում օրենք է ընդունվել, որը պաշտպանում է գյուղերի, այսպես կոչված, «զգայական ժառանգությունը»: Իսկ «զգայական ժառանգություն» համարվում են վաղ առավոտյան աքաղաղների կանչի ձայնը, ճահիճներում գորտերի կռկռոցը , ինչպես նաև գոմաղբի հոտը և մորեխների ճռճռոցը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն :

Ֆրանսիայի դատարանները պարբերաբար հայցեր էին ստանում քաղաքային բնակավայրերի բնակիչներից, որոնք բողոքում էին գյուղական կյանքի վերոնշյալ երևույթների դեմ: Այդ հարցերն այլևս դատարանում չեն քննարկվի: Ֆրանսիայում գյուղերում ապրելը դարձել է նորաձև՝ մարդիկ տներ են գնում գյուղերում, զբաղվում են էկոտուրիզմով: Սակայն գյուղերում նորաբնակներին սկսել են անհանգստացնել իրենց համար անսովոր ձայներն ու բույրերը: Աքաղաղների ձայների ու գոմաղբի հոտի հետ դեմ առ դեմ հանդիպելուց հետո քաղաքաբնակները սկսել էին պայքարել գյուղական ռոմանտիկայի դրսևորումների դեմ: Դատարաններում հայցեր են ներկայացրել աքաղաղների և գորտերի բարձր ձայների դեմ:

Ֆրանսիայի իշխանություններին հոգնեցրել են փափկասուն քաղաքաբնակների կամակորությունները և նրանց արգելվել է բողոք ներկայացնել: Դրա համար վաղ առավոտյան աքաղաղների ծուղրուղուն, ճահիճներում գորտերի կռկռոցը , ինչպես նաև գոմաղբի հոտը և մորեխների ճռճռոցը ճանաչվել են «զգայական ժառանգություն» և գյուղական կյանքի անփոխարինելի բաղադրիչ, որը պաշտպանվում է օրենքով:

Օրինագիծը մշակվել է գյուղացիների և քաղաքաբնակների միջև մի քանի աղմկահարույց կոնֆլիկտներից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ