Թղթի համով սնունդ. այս անսովոր ախտանիշը կարող է վկայել կորոնավիրուսի մասին

Եթե ձեր սնունդը ասոցացվում է ստվարաթղթի կամ թղթի հետ, դա կարող է կորոնավիրուսային վարակի ախտանիշ լինել:

Կորոնավիրուսը կարող է տարատեսակ ախտանիշներ առաջացնել՝ դրանց ցուցակն այսօր արդեն բավական տպավորիչ է: Որոշ ախտանիշներ շատ հաճախ են հանդիպում, մյուսները` ավելի հազվադեպ: Քիչ մարդիկ են խոսում այս ախտանիշի մասին, բայց մասնագետների խոսքով՝ կորոնավիրուսի հաստատված վարակով շատ պացիենտներ հայտնել են, որ սնունդն իրենց համար թղթի կամ ստվարաթղթի համ է ունեցել:

Մասնագետները նշում են, որ համային զգացողությունների փոփոխությունը, որը վկայում է կորոնավիրուսի վարակի մասին, նույնպես կարող է տարբեր լինել իր դրսեւորումներով: Որոշ պացիենտներ ընդհանրապես կորցնում են ախորժակը եւ հետաքրքրությունը սննդի հանդեպ, մյուսները բախվում են պարոսմիայի, որի ժամանակ սնունդն անսպասելիորեն ձեռք է բերում իրեն ոչ հատուկ համեր, ընդ որում, սովորաբար՝ տհաճ:

Սակայն պացիենտների մեծ մասին սնունդը, ըստ էության, համից եւ հոտից զուրկ է թվում՝ հիշեցնելով թուղթ կամ ստվարաթուղթ:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես եւ ինչու է վիրուսը ազդում համի ու հոտի ռեցեպտորների վրա: Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ՝ կապվելով անգիոտենզին կոչվող՝ ֆերմենտ երկու (ACE-2) փոխակերպող սպիտակուցի հետ: Այս սպիտակուցը առկա է սրտի, թոքերի, աղիների բջիջների մակերեւույթին, բայց կարող է նաեւ բնակվել կոկորդում եւ քթանցքերում. հնարավոր է՝ համային եւ հոտային զգացողությունների փոփոխությունները սրա հետ են կապված:

Ինչպես ինքներդ ձեզ ստուգեք

  • Հոտառության թեստ՝ փորձեք հոտ քաշել ուժեղ բնորոշ հոտով սննդամթերքից՝ սուրճի հատիկներ, դարչին, թարմ սխտոր:
  • Համային թեստ՝ փորձեք արդեն այլ համով մթերքներ՝ շոկոլադ, ցիտրուս, սոուս:

Եթե նկատում եք որոշակի սննդամթերքի հստակ համի եւ բույրի հետ կապված խնդիրներ, դա կարող է վկայել կորոնավիրուսի վարակի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ