«Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն է, բայց …»․ Սասուն Միքայելյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերագրվող Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, Սասուն Միքայելյանն ասաց.

«Ես ոչինչ չեմ կարող ասել։ Սեյրան Օհանյանը իմ մարտական ընկերն է։ Սեյրան Օհանյանը Արցախյան ազատամարտում մեծ դերակատարում է ունեցել։ Նա դիրքերին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում քաջատեղյակ է որպես նախարար եւ ռազմական գործիչ»։

Հարցին՝ արդյոք դեմ չէ՞, որ եթե որոշ պաշտոնյաների մեղավորությունը ապացուցվի, պատժվեն, Միքայելյանը պատասխանեց. «Բնական է, եւ ուզում եմ նշել, որ համակարգն է բոլորին բերել։ Եւ պետք է համակարգը գլխից սկսվի։

Ովքեր մեղավոր են, թող հայտնվեն բանտում, ինձնից սկսած, եթե մեղավոր եմ»։

տեսանյութը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ