Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի զինվորական վերնախավը, նախկին ու ներկա նախարարներ, նախորդ իշխանության տարիներին զինվորական ծառայություն իրականացրած պաշտոնյաներ։
Մասնավորապես, ի թիվս այլոց, այսօրվա միջոցառմանը հրավիրված էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Հարցին՝ ի՞նչ է մաղթում մեր զինվորներին, Յուրի Խաչատուրովը պատասխանեց.
«Մենակ առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան: Մենք ուժեղ ենք, վերջ»
: Լրագրողները Խաչատուրովից փորձեցին ճշտել նաև առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նրա տեսակետը:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարին, սակայն, այդ հարցին պատասխանելուց «փրկեց» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով շտապեց Խաչատուրովին միջոցառման սրահ ուղեկցել: