«Վիտալի Բալասանյանի ամոթանքը թողնում եմ իր խղճին»․ ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից:

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սասուն Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյան արձագանքել էՎիտալի Բալասանյանի այն դիտարկմանը, թե ամոթալի է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից՝ արտակարգ դրություն մտցնելու նպատակով։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասել էր.

«Նախ պետք է լուրջ ուսումնասիրել Մարտի 1-ի գործը: Երբ որ մարդիկ խոսում են, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, ըստ իս, ես չգիտեմ՝ բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, քննություն կգնա, կիմանանք: Կարող է վաղը ինձ էլ Մարտի 1-ով հարցաքննեն, ես, որ այդ ժամանակ, այդ օրերին ապրել եմ Արցախի հանրապետությունում, չգիտեմ ում կկանչեն, թող համապատասխան բացատրությունները տան»:

Վիտալի Բալասանյանի ամոթանքը թողնում եմ իր խղճին․ ՀՔԾ պետ

Վիտալի Բալասանյանի ամոթանքը թողնում եմ իր խղճին․ ՀՔԾ պետ

Posted by 1in.am on Monday, January 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ