Գիտնականները պարզել են՝ ինչու են տղամարդկանց մոտ կորոնավիրուսի բարդացումներ լինում

Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ COVID-19- ից 1,7 անգամ ավելի հաճախ մահանում, քան կանայք։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Science-ը:

Մասնագետների տվյալներով՝ սեռական հորմոններն առանցքային դեր ունեն հիվանդության բարդությունների հակվածության առումով: Եվ այսպես, կանանց դեպքում էստրոգենը կարող է արգելափակել ACE2 ռեցեպտորը, որը SARS-CoV-2-ն օգտագործում է որպես դարպաս՝ օրգանիզմ ներթափանցելու համար: Իսկ տղամարդկային անդրոգեն հորմոնն, ըստ դիտարկումների, հակառակը, հեշտացնում է վարակման գործընթացը:

Նշվում է նաև, որ կարևոր գործոն է կանանց մոտ երկու X քրոմոսոմների առկայությունը, որոնք պարունակում են իմունային արձագանքը կարգավորող առանցքային գեներ: Որոշ դեպքերում երկու քրոմոսոմներն էլ կարող են միաժամանակ ակտիվացնել բնածին իմունային համակարգը և հայտնաբերել պաթոգենները վարակի վաղ փուլերում:

Միևնույն ժամանակ, 60 տարեկանից բարձր տղամարդիկ, ընդհանուր առմամբ, սկսում են կորցնել կորոնավիրուսի նկատմամբ նախնական իմունային արձագանք ձևավորելու ունակությունը: Փոխարենը, նրանց մոտ հաճախ առաջանում է օրգանիզմի փոխհատուցող գերազդեցություն, ինչը հանգեցնում է ընդհանուր բորբոքման և «ցիտոկինային փոթորիկների», որոնք դառնում են COVID-19-ի ծանր դեպքերի պատճառ և և մեծացնում մահվան ռիսկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ