«Որդուս ծնունդն էր, օտպուսկ եկավ, շնորհավորեցի գնաց». Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանի որդին հունվարի 26-ին ծննդյան օրը դիմավորել է բանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը՝ պատմելով, թե ինչպես է շնորհավորել որդուն:

«Ես իրեն ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ: Ինքն ինձ պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար: Այսպիսի հարաբերություններ են հիմա իմ և իր մեջ»,- պատմեց նախարարը:

Այդուհանդերձ, Տոնոյանը չթաքցրեց, որ որդուց ստացած որոշ լուրերին արձագանքում է որպես ծնող և ոչ թե որպես նախարար:

Հայոց բանակի օրվա առիթով նախարարի մաղթանքը հայ զինվորներին հետևյալ է. «Լավ տրամադրություն, զգոնությունը չկորցնել և ամուր ոգով ու անսասան հավատով շարժվել առաջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ