«Մեր խնդիրն է՝ օգնել մարդուն, որ նա ոտքի կանգնի». Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Վարչապետի պաշտոնակատարի բացատրելով՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շրջանակներում, այդ մարդիկ չեն վճարի հարկ: Բացի այդ, միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում, նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի. Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ կվճարեն 5000 դրամի չափով հաստատագրված վճար:

«Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված ոլորտների հետ: Կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը», — հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև շեշտեց, որ եթե այս բիզնեսի ներկայացուցիչներին նախկինում ընտրություններից առաջ տրվել են խոստումներ ինչ-որ զիջումներ անելու համար, ապա այժմ այդպես չէ և դաշտը բացվում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ