Հարցում․Դեմ եք թե կողմ որպեսզի Ռ․Քոչարյանը մասնակցի արտահերթ ընտրություններին

«Ես կոչ եմ արել իմ բոլոր կողմնակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին և ես գիտեմ, որ ակտիվ մասնակցում են։ Որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես՝ հանդիպումների, քննարկումների, մտքերի փոխանակման ձևերով։ Ես ինչի՞ համար ավելի ակտիվ չեմ ներգրավվել․ պատճառը հետևյալն է․ «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք 2 տարի պահել են բանտում, և իրենց մտածելով` ինձ իշխանություն տալու պարագայում ես վրեժխնդիր եմ լինելու․․․

Պատճառը նաև սա է, որ ինձ հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի պատգամավորներին վախեցնելու համար։ Եթե լինեն ընտրություններ, ունենք քաղաքական պայքարին առնչվող ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում։

Խոսելով ընտրություններից՝ նա ասել է նաև, որ միանշանակ կմասնակցի․

«Ես միանշանակ եմ մասնակցելու, բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում, մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը․․․ Ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ չեմ կարծում, որ ճիշտ է, դրա համար, այո, մասնակցելու ենք և կրելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք»,- ասել է նա։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •