Որ երկրներն են զինում Ադրբեջանը

Ադրբեջանն իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Սակայն ինչպես ցույց են տալիս վերջերս ի հայտ եկած բաց աղբյուրները, Ադրբեջանը վերջին տարիներին զենքեր է ձեռք բերել նաև ԵՄ անդամ որոշ երկրներից։

Պատերազմի ընթացքում պնդումներ եղան նաև այլ զինատեսակների կիրառման մասին։ Դրանք, սակայն, որևէ կերպ չեն հաստատվել։ Այսպես, հոկտեմբերի վերջին avia.pro կայքը գրեց, թե իբր Ռուսաստանը սկսել է խոցել Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները՝ գործածելով «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր։ Այս լուրը վերահրապարակվեց Asia Times կայքի կողմից, սակայն մինչ օրս այն որևէ կերպ չի հիմնավորվել։

Հոկտեմբերի 20-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդեց, որ իրենք ոչնչացրել են հայկական զինուժի երկու «ՅԱՐՍ» համակարգ։ Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր չունի։ Ավելին, անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է ունենա «ՅԱՐՍ» համակարգ, եթե այն խոցում է 10-12 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։

Նոյեմբերի 19-ի ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պնդեց, որ Արցախում կիրառվել է «Պոլե 21» ՌԷՊ համակարգը, որը մոտ 4 օր «Բայրաքթարների» թռիչքն Արցախի տարածքում սահմանափակել է, սակայն հակառակորդը կարողացել է շատ արագ կառավարման համակարգը փոխել ու նորից օգտագործել թուրքական այդ ԱԹՍ-ները։ Հակոբյանի հայտարարությունը հիմնավորող որևէ ապացույց բաց աղբյուրներում առկա չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ