«Իմ շրջապատում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը զրոյական նիշից ներքև է…». Արամ Սարգսյան

ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ իր շրջապատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը զրո նիշից ցածր է: Արամ Սարգսյանը խոսել է առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ Արամ  Զավենի Սարգսյանը 2003 թվականին մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ-ի համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով։

2018 թվականին առաջադրվում է պատգամավորության թեկնածու «Մենք» դաշինք ցուցակով, սակայն դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը։

Արամ  Զավենի Սարգսյանը  1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ